Հասարակություն 15:49 12/11/2021 Հայաստան

Առաջարկվում է կրճատել Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքն ու ավելացնել փոխքաղաքապետի հաստիք

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է Երևանի քաղաքապետի տեղակալի հաստիք ավելացնել՝ գլխավոր ճարտարապետի հաստիքը կրճատելու հաշվին։ Օրենքում առաջարկվող փոփոխությունները Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը։

Նա նշեց, որ նախագծի նախաձեռնությունը Երևանի քաղաքային իշխանություններին է,  մասնագիտական հանրույթի՝ ճարտարապետների, շինարարների, մասնագիտական ՀԿ-ների հետ քննարկումներ են եղել։

««Երևանի գլխավոր ճարտարապետ» ինստիտուտի փոխարեն առաջարկում ենք ընդունել փոփոխություն, որի արդյունքում Երևանի քաղաքապետարանում կունենանք նոր տեղակալ, որը կզբաղվի այն խնդիրների լուծմամբ, որով զբաղվում էր Երևանի գլխավոր ճարտարապետը:

Երևանի ճարտարապետը, լինելով հայեցողական պաշտոն, զբաղվում էր ավելի շատ վարչական խնդիրների լուծումներով, այդ պարագայում իր դերակատարումը և իր մասնակցությունը որոշակի առումով իդենտիֆիկացվում էր իր մասնագիտական կամ ճարտարապետական մասնագիտական ճաշակի, ունակությունների, գիտելիքների հետ, ինչը որոշակի կոնֆլիկտ էր բերում կողմերի միջև: Առաջարկում ենք, որ այս խնդիրներով զբաղվի վարչական պաշտոնյան, ով իր իրավասությունների շրջանակում կարողանա համակարգել աշխատանքները»,- մանրամասնեց Վ. Տերտերյանը:

Նա նշեց, որ բոլոր համայնքներում, հատկապես Երևանում ճարտարապետական և քաղաքաշինական խնդիրները լուծվում են մասնագիտական կառույցների, խորհուրդների հետ աշխատանքային քննարկումների, փոխհամաձայնեցման արդյունքում:

«Մենք ուղղակի գլխավոր ճարտարապետի հայեցողական պաշտոնը փոխարինում ենք վարչական՝ համայնքի ղեկավարի տեղակալ պաշտոնով»,- ասաց նա։

Վ.Տերտերյանի խոսքում, այս ոլորտում պետք է լինի բազմակարծություն, քննադատություն, բանավեճ, բայց պրոցեսի կառավարումը պետք է իրականացնի վարչական սուբյեկտը, այսինքն քաղաքապետարանն՝ ի դեմս քաղաքապետի տեղակալի։

Օրենքի նախագծում նշված է. 

«Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնի ավելացումով Երեւանի քաղաքապետը փոխքաղաքապետի միջոցով հնարավորություն կունենա արդյունավետ կերպով համակարգել ճարտարապետաքաղաքաշինական ոլորտի միավորները, իսկ Երևանի ճարտարապետին վերապահված որոշ նեղ մասնագիտական գիտելիքներ և փորձարարություն պահանջող գործառույթներ քաղաքապետարանը կառուցվածքային փոփոխություններ կատարելու միջոցով կտեղափոխի անվանի, փորձառու և արդյունավետ ճարտարապետական պրակտիկա ունեցող ճարտարապետների կոլեգիալ որոշումների ընդունման դաշտ:

Նշված ոլորտում աշխատանքների արդյունավետության բարձրացման, ոլորտի բոլոր ստորաբաժանումների համակարգումը մեկ անձի կողմից իրականացվելու, ինչպես նաեւ ոլորտի զարգացման վերաբերյալ քաղաքական որոշումներ կայացնելու նպատակով՝ առաջարկվում է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել Երեւանի քաղաքապետի տեղակալի հաստիքով»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:21
Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացողների
ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից...
Աղբյուր` Panorama.am
11:13
Ֆերիկ համայնքի ղեկավարի ընտրություններում գրանցվել է 1 թեկնածու
Հոկտեմբերի 20-ին Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում կայանալիք համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով անցկացվող ընտրություններին ինքնառաջադրված...
Աղբյուր` Panorama.am
11:05
Ճապոնիայի նոր վարչապետը կդառնա պաշտպանության նախկին նախարար Իշիբան
Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության (ԼԴԿ) նախագահ է ընտրվել պաշտպանության նախկին նախարար Շիգերու Իշիբան, որը քվեարկության...
Աղբյուր` Panorama.am
10:58
ՊԵԿ-ում լսել են կառուցապատողների առաջարկները
ԱԱՀ-ի վճարման ժամկետ սահմանել շինթույլտվության ավարտի ամսվան հաջորդող վեցերորդ ամսվա վերջին օրը
Աղբյուր` Panorama.am
10:46
Ստեղ սուրբ տեղ է, քո տեղը չի. ՔՊ-ականը՝ լրագրողին
«Ոչ մի»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողի հարցին, թե ի՞նչ առնչություն ունի  «Սև հովազ»...
Աղբյուր` Panorama.am
10:35
Արցախցի գործիչներն արդեն մեկ տարի որպես քաղբանտարկյալ պահվում են Ադրբեջանում
Այսօր լրանում է մեկ տարին՝ ինչ Ադրբեջանի իշխանությունները կամայականորեն կալանավորեցին հայտնի գործարար և մարդասեր Ռուբեն Վարդանյանին: Նրա...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հայկական պետությունները հաղթողի կարգավիճակից՝ կապիտուլյացվածի չէին վերածվի, եթե չլիներ իշխանազավթումը. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արտակ Զաքարյանը գրում է. «Անհերքելի դարձած փաստեր 2020թ. արյունալի պատերազմը չէր լինի,...
Աղբյուր` Panorama.am
10:20
Սամվել Շահրամանյան. Մենք ունենք մեր կարծիքը պարտության մեղավորների մասին
«Չորս տարի առաջ Ադրբեջանը Թուրքիայի, Իսրայելի ու այլ պետությունների աջակցությամբ լայնածավալ հարձակում է  սկսկել Արցախի, ինչու չէ նաև...
Աղբյուր` Panorama.am
10:17
Հայաստանի իշխանությունների հետ ոչ մի կապ չկա. Արցախի ԱԺ նախկին նախագահ
«Արցախն ինձ համար կլինի այնքան ժամանակ, ինչքան ես շնչում եմ»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրուցում...
Աղբյուր` Panorama.am
10:08
NY Times. ԱՄՆ հետախուզությունը կոչ է արել թույլ չտալ ամերիկյան զենքն օգտագործել ՌԴ խորքերը հարվածելու համար
Ամերիկյան հետախուզական ծառայությունները կարծում են, որ Ռուսաստանին հարվածելու համար ամերիկյան հեռահար զենքի կիրառումը թույլ տալը կարող է առանց...
Աղբյուր` Panorama.am
10:02
Բարոյական ի՞նչ իրավունք ունեն գան Եռաբլուր ու այս զոհված երեխաների շիրիմերի մոտ կապիկություն անեն. Մետաքսե Հակոբյանը՝ ՔՊ-ականների մասին
Արցախյան երրորդ պատերազմի 4-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան, պաշտպանության նախարար...
Աղբյուր` Panorama.am
10:00
Չե Գևարայի հեծանիվն ու Փաշինյանի հեծանիվը
Չգիտես ինչու հեղափոխություն, զարգացում, նոր որակ բառերը ենթագիտակցաբար ընկալվում է որպես փոփոխություն դեպի լավը՝ համամարդկային տեսանկյունից։...
Աղբյուր` Panorama.am
09:55
Եկել է ամոթի ժամանակը՝ սեփական պահվածքից, վիճակից ամաչելու ժամանակը. Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Առաջիկա երկու օրերին հայ ժողովրդի, Հայաստանի, մեր հայրենիքի և...
Աղբյուր` Panorama.am
09:45
Կարին Տոնոյան. Ատում եմ ինձ, որ այդքան հայրենապաշտ էի դարձրել որդուս
Արցախյան երրորդ պատերազմում զոհված, հետմահու Արցախի հերոսի կոչմանն արժանացած Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը գրում է. «Իմ...
Աղբյուր` Panorama.am
09:41
Սեպտեմբերի 27-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլունը և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ սեպտեմբերի 27-ին ժամը 09:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 385.09 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:38
Սամվել Շահրամանյանն եռաբլուր այցելեց արցախցիների ուղեկցությամբ
Արցախի նախագահ Սամվել Շահրամյանն արցախյան պատերազմի մեկնարկի  չորրորդ տարելիցին Եռաբլուր զինվորական պանթեոն այցելեց Դադիվանքի վանահայր Տեր...
Աղբյուր` Panorama.am
09:36
Հայ-ռուսական հարաբերություններում կան պրոբլեմներ. Մհեր Գրիգորյան
«Հայ-ռուսական հարաբերություններում կան պրոբլեմներ, և ոչ միայն Ռուսաստանի հետ։ Բայց, կարծում եմ, մենք պետք է հավասարակշռենք ու փորձենք...
Աղբյուր` Panorama.am
09:29
Սահմանազատման հաջորդ էտապի վերաբերյալ դեռ որոշում չկա. Մհեր Գրիգորյան
«Սահմանազատման գործընթացների հետ կապված հաջորդ էտապի վերաբերյալ որոշում չկա։ Դեռ պետք է  կանոնակարգի հետ կախված ներպետական...
Աղբյուր` Panorama.am
09:13
4 տարի անց դեռ 8 տասնյակից ավելի մասունքներ դիահերձարաններում են. Թովմասյան
ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է. «4 տարի առաջ հենց այս օրը  Ադրբեջանը սանձազերծեց իր ագրեսիան Արցախի...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Հանցագործությունների թիվը ՀՀ-ում 2017 թվականի համեմատությամբ կրկնապատկվել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շարունակ լսում ենք հեքիաթ կոռուպցիայի դեմ պայքարի մասին, իսկ ընդհանուր հանցագործությունների...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». Ինչպես նախորդ 2 տարիներին, այս տարի էլ ՀՀ կառավարությունն ու Փաշինյանը չեն այցելի Եռաբլուր
«Հրապարակ» թերթը գրում է . «Այսօր Արցախյան 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցն է։ 2020 թ. սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան, ժամը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». «Ղարաբաղի հարցի լուծողը ժողովո՞ւրդն է». Նիկոլ Փաշինյանը կրկին խաբել է ժողովրդին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2018 թվականի օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ունեցած ելույթի...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Ռոմանոսը հայտնվել է Արայիկ Հարությունյանի թիրախում, ով ՊՎԾ պետի պաշտոնում իր մարդուն է ուզում տեսնել
«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը հայտնվել է 2 ազդեցիկ ՔՊ-ականի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Պատերազմից 4 տարի անց զոհվածների ծնողները հրաժարվում են ընդունել ԴՆԹ փորձաքննության արդյունքները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր լրանում է 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցը, և պատերազմից 4 տարի անց 88 ԴՆԹ...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Եթե օրենքն ընդունվեց, այլևս չեն գործի այն բուհերը, որոնք ունեն 4 հազարից պակաս ուսանող
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն շրջանառվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը,...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Ժողովուրդ». ՔՊ-ում Գրիգոր Մինասյանի պաշտոնանկությունը ոչ միանշանակ է ընդունվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ում ՀՀ արդարադատության նախարար...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Հրապարակ». Խուզարկել են նաև Կապանի պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի տունը
Նա մի քանի օր առաջ արդեն ազատվելու դիմում էր ներկայացրել
Աղբյուր` Panorama.am
08:42
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:27
Հրդեհ՝ Մուսալեռ գյուղում, այրվել են տուն, երկու անասնագոմի տանիքները
Սեպտեմբերի 27-ին, ժամը 02:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Տիգրան Մեծի փողոցի...
Աղբյուր` Panorama.am
07:54
Հայկական առածն ասում է՝ «լավ ասենք, որ լավ լինի». Փաշինյանը՝ ՄԱԿ-ի ամբիոնից
«Ապագային է միտված Հայաստանի Հանրապետության կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակը ոչ միայն Հայաստանի և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը
16:21 26/09/2024

Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}