ԱՄՆ-ում լույս աշխարհ եկած աշխարհի վաղածին երեխան դարձել է Գինեսի ռեկորդակիր
2020 թվականի հուլիսին ծնված Քերթիս Զայ-Քիթ Մեանսը ԱՄՆ Ալաբամա նահանգից պաշտոնապես դարձել է աշխարհում վաղաժամ ծնված երեխան, որը կարողացել է գոյատևել։ Ըստ «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալության, այս մասին հայտարարություն է տեղադրվել Գինեսի ռեկորդների գրքի կայքում։
Տղան ծնվել է անցյալ տարվա հուլիսի 4-ին՝ 21 շաբաթական հղիության ժամանակ, ծննդյան պահին նա կշռել է ընդամենը 420 գրամ։
Նշվում է, որ ի սկզբանե նրա մոր՝ Միշել Բաթլերի հղիությունն ընթացել է բնականոն հունով, սակայն հուլիսի 4-ին նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց։
Կնոջը տեղի հիվանդանոցից արագ տեղափոխել են Բիրմինգհեմի Ալաբամայի համալսարան, որը հայտնի է որպես Միացյալ Նահանգների առաջատար նեոնատոլոգիայի և մանկաբուժական բաժանմունք:
«Նրանք (բժիշկները) չգիտեին, թե արդյոք երեխան ողջ կմնա, ամեն դեպքում նրանք ինձ պարզապես ասացին, որ շարունակեմ աղոթել»,- ասել է Բաթլերը Գինեսի ռեկորդների գրքին տված հարցազրույցում։
Երեխան երկար ամիսներ շուրջօրյա խնամքի կարիք է ունեցել, և 275 օր հետո բժիշկների հսկողության տակ գտնվելուց հետո Քերթիսը դուրս է գրվել հիվանդանոցից։
Նա իր տուն է մտել 2021 թվականի ապրիլի 6-ին։