12.11.2021. Կորոնավիրուսով 78 հիվանդ է մահացել
Հայաստանում նոյեմբերի 11-ին կատարվել է 11 հազար 431թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1309 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 2044 հիվանդ, գրանցվել է մահվան 78 դեպք, որից 8-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, նոյեմբերի 12-ին ժամը 11։00-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 326 830 դեպք, որոնցից 289 900 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 28 625 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6937 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1368 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 8305 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 227 063 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 11.11.2021. Կորոնավիրուսով վարակվել է 1482 մարդ, մահացել է 43 հիվանդ
- 10.11.2021. Կորոնավիրուսով 80 հիվանդ է մահացել
- 09.11.2021. Կորոնավիրուսով 67 հիվանդ է մահացել
- 08.11.2021. Կորոնավիրուսով վարակվել է 810 մարդ, մահացել է 35 հիվանդ
- 07.11.2021. Կորոնավիրուսով վարակվել է 1417 մարդ, մահացել է 42 հիվանդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան