Ալեքսանդր Բաղդասարյանի «Նոր տարվա գոճի»-ին «Ֆրանկոֆոն երկրների ամենամյա կինոմրցանակաբաշխության» եզրափակիչ հնգյակում է
Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված «Edgar Baghdasaryan Film Production» ընկերության «Նոր տարվա գոճի» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է «Ֆրանկոֆոն երկրների ամենամյա կինոմրցանակաբաշխության» եզրափակիչ հնգյակում:
Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ մրցանակաբաշխությունը կկայանա դեկտեմբերի 4-ին, որտեղ Ալեքսանդր Բաղդասարյանի ֆիլմը հավակնում է «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգին արժանանալու համար։
Ֆիլմի ռեժիսորն է Ալեքսանդր Բաղդասարյանը, պրոդյուսերը՝ Կարինե Սիմոնյանը, սցենարի հեղինակը՝ Էդգար Բաղդասարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ալեքսանդր Բաղդասարյանի «Նոր տարվա գոճին» միջազգային կինոփառատոնում լավագույնն է ճանաչվել
- Ալեքսանդր Բաղդասարյանի «Նոր Տարվա Գոճի» ֆիլմն ընդգրկվել է Շվեյցարիայի հեղինակավոր փառատոնի մրցույթում
- Հայկական «Նոր Տարվա Գոճի» ֆիլմը ֆրանսիական կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի մրցույթում է