12.11.2021. Արցախում կորոնավիրուսի 80 նոր դեպք է գրանցվել
Արցախի Հանրապետությունում նոյեմբերի 11-ին կատարվել է 285 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 80 նոր դեպք է գրանցվել:
Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 146 վարակակիր: Բժիշկները 21 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 92-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 19772 քաղաքացու հետազոտություն, որից 3059-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Հարակից հրապարակումներ`
- 10.11.2021. Արցախում կորոնավիրուսի 85 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է
- 08.11.2021. Արցախում կորոնավիրուսի 314 նոր դեպք է գրանցվել, 4 հիվանդ մահացել է
- 07.11.2021. Արցախում կորոնավիրուսի 91 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է
- 06.11.2021. Արցախում կորոնավիրուսի 121 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է
- 05.11.2021. Արցախում կորոնավիրուսի 49 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է
- 04.11.2021. Արցախում կորոնավիրուսի 88 նոր դեպք է գրանցվել, 2 հիվանդ մահացել է
- 03.11.2021. Արցախում կորոնավիրուսի 102 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան