Բյուրականի հարակից տարածքում շահագործվող քարհանքում ստուգումներ են իրականացվել․ ՀԲՃ
Հայկական բնապահպանական ճակատը տեղեկացնում է․
«Ստացել ենք 2019թ-ի մեր դիմում-ահազանգի պատասխանը Բյուրականի հարակից տարածքում շահագործվող քարհանքի գործունեության մասին։ Տեսչական մարմինը ստուգում իրականացրել է դրանից երկու տարի անց, որի արդյունքում նշանակվել են վարչական տուգանքներ, ներկայացվել են հասցված վնասների փոխհատուցման պահանջներ ու տրվել է հանձնարարական՝ խախտումները վերացնելու վերաբերյալ։
Բացի այդ մեր բարձրացրած խնդրի առնչությամբ ՀՀ քնչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ, և ստուգման արդյունքներն ուղարկվել են քննչական կոմիտե։
Ողջունելի է, որ նույնիսկ ուշացումով քայլեր են ձեռնարկվում օրինախախտներին պատասխանատվության ենթարկելու առումով, բայց հետաքրքիր է, եթե չլլիներ քաղաքացու ահազանգը, այդպես էլ չբացահայտվա՞ծ էր մնալու այս դեպքը: Եվ ուրեմն դեռ քանի՞ այսպիսի դեպքեր կան ողջ Հայաստանով մեկ։
Զգոն լինենք
Լուսանկարներում մեր դիմումի պատասխանն է և տարբեր տարիների պատկերներ քարհանքի տարածքից ու այդտեղ բռնկված անտառային հրդեհից»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում