Երևանի քաղաքապետը իրավունք չի ունենա ուժը կորցրած ճանաչել մինչև 2008թ ընդունած որոշումները
«Մինչև 2008 թվականին Երևանի ամբողջական տեղական ինքնակառավարման համակարգի ներդնումը կար Երևանի քաղաքապետ՝ պետական տարածքային մարմնի կարգավիճակով և թաղային համայնքներ՝ որպես տեղական ինքնակառավարման լիարժեք մարմիններ»,-այսօր ԱԺ-ում Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը երկրորդ ընթերցմամբ ներկայացնելիս:
Փոխնախարարը հայտնեց, որ մինչև 2008թ. Երևանի քաղաքապետարանն ընդունել է որոշակի ծավալով իրավական ակտեր, որոնց իրավահաջորդն այսօր Երևանի քաղաքապետը, որպես ՏԻՄ մարմին, չի հանդիսանում, բայց այդ ակտերի մի մասն ունի իրավական ուժ և գործում է:
Նրա խոսքով հաճախ անհրաժեշտ է լինում դրանցում կատարել փոփոխություններ, օրինակ՝ փողոցների անունները, հողային հարաբերություններ փոխել և իրավական ակտրերը փակուղային վիճակում են հայտնվում, նրանցում փոփոխություններ կատարելը դառնում է անհնար, քանի որ չկա այն ընդունող ինստիտուտը:
Տերտերյանի խոսքով՝ ներկայում այն ինստիտուտը որն այդ իրավահարաբերությյունների համար պատասխանատու է , այդ փոփոխություններ կատարելու իրավասությունը չունի:
«Նախագծով այսօրվա քաղաքապետին իրավասություն ենք վերապահում փոփոխություններ իրականացնել մարզպետի կարգավիճակ ունեցող Երևանի քաղաքապետի, Երևան քաղաքի շրջանային խորհուրդների ընդունած և իրավական ուժը պահպանած իրավական ակտերում»,-հայտնեց փոխնախարարը
Տերտերյանը տեղեկացրեց, որ պատգամավորների առաջարկով հանել է առաջին ենթերցման ժամանակ օրենքի նախագծում եղած այն դրույթը, որով նախատեսվում էր նաև դրանք ուժը կորցրած ճանաչելու լիազորություն տալ գործող ինստիտուտներին և թողել են միայն փոփոխություններ և լարցումներ կատարելու իրավասությունը:
Նա հավաստիացրեց, որ որևէ գույքային հարաբերություններ փոխելու հնարավորության նոր իրավասություններում խոսք չկա, այլ միայն ճշգրտումների լիազորություն կլինի:
Հանձնաժողովն ընդունեց նախագիծը և ընդգրկեց առաջիկա նիստի օրակարգ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում