
Զարուհի Փոստանջյան. Այլընտրանքային ճանապարհ չկա
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն այսօր այցելել է իշխանությունների կողմից Գորիս-Կապան հատվածի համար հայտարարած այլընտրանքային ճանապարհ, տեղում ծանոթացել ու նկարագրել իրավիճակը։
Նրա ներկայացմամբ, ճանապարհը տեղ-տեղ գրունտային է, նեղ, անցնում է լեռներով։
«Ցանկացած մարդ, եթե ուզում է գնալ Շուռնուխ գյուղ, ապա այդ գրունտային ճանապարհով պետք է անցնի մոտ 60 կմ։ Արձանագրում ենք, որ Գորիսից Որոտան, Շուռնուխ գնալու համար մարդը սարերով, ձորերով պետք է անցնի 60 կմ։ Այլընտրանքային ճանապարհ գոյություն չունի, սարերով, ձորերով գնացող ճանապահ է։ Սա մեզ հրամցնում են որպես այլընտրանքային ճանապարհ, իսկ ամենացավալին այն է, որ սա հանդուրժվում է»,- ասաց նա։
Զարուհի Փոստանջյանը համոզված է, որ Գորիս-Կապան ճանապարհի փակումը Նիկոլը պայմանավորվել է Ալիևի կամ էլ ավելի ցածր թուրք պաշտոնյայի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գրիգորյանը խոստովանում է՝ Բաքվի հետ պայմանավորվածություն կար
- Ավետիք Իշխանյան. Շուտով, կլսենք հերթական բարբաջանքը՝ «միջանցքը» տվեցինք, որ Սյունիքն ամբողջությամբ չհանձնենք
- «Արմեն Գրիգորյանը հավանաբար կնշանակվի Հայաստանում Ադրբեջանի դեսպան»
- Թաթոյան. Հայաստանից ադրբեջանական մարմիններին հուշում են՝ պետք է վճարներ գանձել Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող ՀՀ բնակիչներից
- Վահե Հովհաննիսյան. Նոր Հայաստան, նոր մաքսակետեր
- Ադրբեջանական անցակետը չի գտնվում ՀՀ տարածքում, խոսքը Էյվազլիի հատվածի մասին է. Նիկոլ Փաշինյան