Էրդողանը Հունաստանն անվանում է ԱՄՆ ֆորպոստ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ Հունաստանը դարձել է ԱՄՆ-ի ֆորպոստ, գրում է Tass-ը։
«Հունաստանի Ալեքսանդրուպոլիս քաղաքում ամերիկյան ռազմակայանի ստեղծումը խոսում է այն մասին, որ Հունաստանն ինքը դարձել է ԱՄՆ-ի մի տեսակ ֆորպոստ»,- ասել է նա՝ հինգշաբթի Անկարայում կայացած մամուլի ասուլիսում։
Միացյալ Նահանգները և Հունաստանը հոկտեմբերի 14-ին Վաշինգտոնում ստորագրեցին երկրորդ արձանագրությունը՝ փոփոխելու 1990թ. փոխադարձ պաշտպանական համագործակցության համաձայնագիրը: Վաշինգտոնում ստորագրված պայմանագրերի համաձայն՝ չորս նոր օբյեկտ կավելացվի ԱՄՆ գործող չորս ռազմակայանների ցանկին։ Դրանք են Ալեքսանդրուպոլիսի Յանուլիի ռազմական ճամբարը, Կրետեի ռազմածովային բազան, Լիտոչորոյի (Պիերիա շրջան) հրաձգարանը և Գեորգուլա ճամբարը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա