Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրն է
Աշխարհում տարեկան 450 միլիոն մարդ հիվանդանում է թոքաբորբով: ԱՆ-ից նշում են՝ ներկայում ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում, կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված:
Հանրության ուշադրության կենտրոնում է այն մտահոգությունը, թե ինչպես խուսափել նոր վիրուսից և վերջինով պայմանավորված թոքաբորբից:
Հակաբիոտիկների գերօգտագործումը COVID-19-ի ժամանակ մեծացնում է բազմակայուն մանրէների առաջացման և փոխանցման ռիսկը, ինչը կապակցված է հիվանդացության և մահացության աճի հետ:
«Վարակիչ հիվանդություններից, այդ թվում՝ COVID-19-ից և հնարավոր բարդություններից պաշտպանվելու լավագույն, անվտանգ և արդյունավետ միջոցը կանխարգելիչ պատվաստումներն են: Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները հասանելի են և անվճար»,-նշում են ԱՆ-ից։