Խոակին Կապառոսը ներողություն է խնդրում
«Առաջին հերթին պետք է ներողություն խնդրեմ մեր երկրպագուներից։ Շատ մեծ հույսերով և խանդավառությամբ էինք մոտեցել այս խաղին՝ ձգտելով ուրախություն պարգևել մեր երկրպագուներին»,- նոյեմբերի 11-ին Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա՝ 0։5 հաշվով խաղի ավարտից հետո ասուլիսում ասել է Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։
Նա նշել է, որ խաղը լավ չստացվեց, առաջին րոպեներին գոլ բաց թողեցին, և դա իր վատ ազդեցությունը թողեց հավաքականի խաղի վրա։
«Հանդիպումից հետո հեշտ է ասել, թե կարելի էր այլ կազմ ընտրել։ Նորեկները շատ մեծ մեղք չունեն այս ամենում։ Հակառակորդը լավ հանդես եկավ, մենք՝ ոչ։
Այժմ պետք է վերլուծենք այս խաղը, ինքնաքննադատությամբ զբաղվենք, հասկանանք, թե որ տղաներն են հոգեբանորեն ուժեղ, որ կկարողանան հանդես գալ Գերմանիայի դեմ»,- ասել է Կապառոսը։
Գերմանիայի հավաքականին Հայաստանի թիմը կընդունի նոյեմբերի 14-ին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին