ԿԲ. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է ավելի քան 126,381,015 մլն դոլար
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը հրապարակել է ամփոփ տվյալներ նոյեմբերի 8-12-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների վերաբերյալ։
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 126,381,015 ԱՄՆ դոլար 474.22 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 130,989,979 ԱՄՆ դոլար 477.00 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 16,818,600 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 475.80 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 15,842,751 եվրո 546.72 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 26,355,777 եվրո 551.93 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,676,798,688 ՌԴ ռուբլի 6.63
դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 1,686,762,843 ՌԴ ռուբլի 6.72 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Նոյեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 48.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 57.7 մլն ԱՄՆ դոլար:
Հարակից հրապարակումներ`
- ԿԲ-ն ներբանկային շուկայում գործարքների մասին տվյալներ է հրապարակել
- ԿԲ. Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ
- ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ՝ իրականացված գործարքների վերաբերյալ
- ԿԲ. Մեկ շաբաթում ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է մոտ 124 մլն դոլար
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում