Հայ-Ռուսական համալսարանը վերադառնում է դասերի անցկացման հիբրիդային ձևաչափին
Հայ-Ռուսական համալսարանը նոյեմբերի 15-ից նորից վերադառնում է դասերի անցկացման խառը (հիբրիդային) ձևաչափին՝ խստագույնս հետևելով ուսումնական հաստատություններում աշխատանքի կազմակերպման ուղեցույցով սահմանված հակահամաճարակային և սանիտարահիգենիկ կանոնների պահպանմանը:Այս մասին տեղեկացնում է ՀՌՀ մամուլի ծառայությունը։
Ընդ որում՝
1) Հոսքային դասախոսություններն անցկացվելու են օնլայն ձևաչափով։
2) Լաբորատոր աշխատանքները/դասերը՝ հիմնականում առկա ձևաչափով։
3) Փոքր թվաքանակով սեմինարները՝ հիմնականում առկա ձևաչափով։