Այդ մարդու մասին խոսելն այլևս ավելորդ է, նա ոչ այլ ինչ է, քան սովորական ծաղրածու. Հրաչ Ջաբրայանը՝ Փաշինյանի մասին. 168.am
168.am-ը գրում է.
«Նոյեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքի ժամանակ հայտարարել է, թե իրենց ասում են, որ Սյունիքը մաս-մաս հանձնում են։
«Եկեք նայենք, թե որն է Սյունիքի հանձնման բանաձևը: 2018 թվականի դրությամբ Սյունիքի մարզի նախադպրոցական տարիքի երեխաների 4 տոկոսն է ունեցել հասանելիություն մանկապարտեզների և նախադպրոցական հիմնարկների։ Դուք պատկերացնո՞ւմ եք, 100 երեխաներից միայն 4-ն է հնարավորություն ունեցել գնալ մանկապարտեզ 2018 թվականի դրությամբ։ Էս է Սյունիքի մարզի հանձնելը, երբ Սյունիքում մինչև 100 երեխա ունեցող աշակերտների թվով Սյունիքը բացարձակ առաջատար էր 2018 թվականի դրությամբ։ Այսինքն՝ հասկանալի է, չէ՞, ինչի մասին է խոսքը՝ մինչև 10, 20 աշակերտ ունեցող երեխաների թվով Սյունիքը ՀՀ-ում եղել է բացարձակ առաջատար։ Մենք Կառավարությունում խոսում էինք, որ Սյունիքի միայն մեկ համայնքում բոլոր երեխաներին կրթական պրոցեսում ներգրավելու համար կառավարությունը 9 մլրդ դրամ հատկացում է անելու, ՀՀ պատմության մեջ նման դեպք չի եղել»,- իր խոսքում նշել է Նիկոլ Փաշինյանը։
168.am–ի հետ զրույցում կանադահայ բարերար Հրաչ Ջաբրայանը, ում բարեգործական գործունեությունը մեծ մասամբ կապված է Սյունիքի հետ, ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից այլևս չի զարմանում, ավելին՝ դրանք իր մոտ պարզապես ծիծաղ են առաջացնում։
«Նիկոլ Փաշինյանին խորհուրդ կտայի նախ թրքացումից դուրս գա ու դառնա հայ, այնուհետև գնա Սյունիք, նորմալ շփվի մարդկանց հետ, բայց ոչ թե ՔՊ-ի երկրպագուների, այլ այն սյունեցիների, որոնք իրենց աշխատանքով արարում ու ապրում են։ Սյունիքն ավելի լավ ճանաչելու համար, թող գնա այնտեղ ապրի, հետո հայտարարություններ անի, այդ ժամանակ նա կտեսնի, թե իսկական սյունեցին ով է։ Այդ մարդը արդեն 3 տարի շարունակ իր ստախոսությամբ մոլորեցնում է ժողովրդին, երեկվա իր հայտարարությունն էլ իր իսկ կողմից հորինված սուտ է։ Այդ մարդու մասին խոսելն այլևս ավելորդ է, որովհետև նա ոչ այլ ինչ է, քան սովորական ծաղրածու»,- նշեց Հրաչ Ջաբրայանը։
Թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը 3 տարի ստելով շարունակում մնալ իր աթոռին, Հրաչ Ջաբրայանը պատասխանեց, որ «իր տերերն այդպես են ցանկանում»՝ ի դեմս Թուրքիայի, Ադրբեջանի, գուցե նաև՝ Ռուսաստանի։
«Այս պահին իր տերերն այդպես են ուզում, և եթե ընդհանրական նայենք, ապա, դժբախտաբար, մեր ժողովրդի մի հատվածը տգիտորեն նրան հավատում է, Նիկոլ Փաշինյանն էլ վերցրել է այդ հանգամանքը և շահագործում է։ Տգետ մարդուն խաբելն ամենահեշտ բանն է, սա է պատճառը, որ ազգային ու ապազգային պայքարում, ապազգայինն այս պահին ջախջախիչ հաղթանակ է տանում՝ դժբախտաբար»,- հավելեց Հրաչ Ջաբրայանը»։
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։