Կորոնավիրուսի դեմ պատվաստումը հոգևոր վտանգ չի ներկայացնում․ Մայր Աթոռ
Գերագույն հոգևոր խորհուրդը, քննարկելով Հայաստանում համավարակային իրավիճակը, խորը մտահոգությամբ և ցավով արձանագրել է վարակվածության ցուցանիշների և դրանով պայմանավորված մահացության թվերի աճը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։
Գերագույն հոգևոր խորհուրդը վերահաստատել է Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի դիրքորոշումն առ այն, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը հոգևոր վտանգ չի ներկայացնում։ Կարևորվել է, որ համավարակի ներկա պայմաններում անձնական ազատությունը խստորեն համադրվի հանրային պատասխանատվության հետ՝ չվտանգելու համար սեփական և այլոց կյանքերը։
Բարձր գնահատանքով անդրադարձ է կատարվել բժիշկների և բուժաշխատողների՝ մարդկային կյանքեր փրկելու նվիրյալ ծառայությանը։
Գերագույն հոգևոր խորհուրդն անհրաժեշտ համարել է նաև, որ առողջապահության ոլորտի պատկան մարմինները միջոցներ ձեռնարկեն պատվաստման օգտակարության և հետևանքների վերաբերյալ հակասական տեղեկությունների տարածումը կանխելու ուղղությամբ՝ համավարակի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար։
Ժողովի կողմից վերստին կոչ է ուղղվել՝ պահպանել կանխարգելիչ բոլոր միջոցները համավարակի հաղթահարման համար։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի