«Գորիս» ՔԿՀ-ն չի ընդունել ինքնակամ ներկայացած Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին
«Գորիս» քրեակատարողական հիմնարկը երկու օր է չի ընդունում Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հվոսեփյանին, ով ինքնակամ գնացել և ներկայացել է։
Panorama.am-ի հետ զրույցում Մ. Հովսեփյանի պաշտպան Արմեն Մելքոնյանն ասաց, որ ՔԿՀ-ից հայտնում են՝ դեռ չեն ստացել Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Սևակ Համբարձումյանի նախագահությամբ, նոյեմբերի 11-ին բավարարվել է Մենուա Հովսեփյանին 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը և Հովսեփյանին կրկին կալանավորելու որոշում կայացրել։
«Հիմա Մենուա Հովսեփյանը գնացել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարան, որ դատարանի ցուցումները կատարի, որպեսզի վաղը չասեն՝ մի բան այն չես արել։
Մենք դռներ ենք ծեծում, որ մեզ կալանավորեն»,- ասաց Ա. Մելքոնյանը։
Պաշտպան այս ամենը կապում է այսօրվա քաղաքական նկրտումների և նոյեմբերի 14-ին Կապանում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրությունների հետ։
«Ուզում են ցույց տան, որ ամենակարողն ու ամենազորեղն են, ովքեր իշխանություններին հակառակվեն, այսօրվանն են արժանանալու»,- ասաց Ա. Մելքոնյանը։
Մ. Հովսեփյանի պաշտպանն ասաց, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը ստանալուց հետո այն անպայման կբողոքարկեն։
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Բորիս Բախշիյանի նախագահությամբ, հոկտեմբերի 14-ին Մենուա Հովսեփյանի և մյուսների գործով նախնական դատական նիստին քննարկել էր Հովսեփյանի խափանման միջոցի հարցը և որոշում կայացրել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին՝ գրավի չափ սահմանելով 30 մլն դրամը։ Դատախազությունը բողոքարկել էր դատարանի որոշումը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին ՀՀ ՔԿ-ն որոշումներ է կայացրել Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանին, համայնքապետարանի երկու աշխատակիցներին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար որպես մեղադրյալներ ներգրավելու մասին: Նրանք ձերբակալվել էին։ Բացի Մ. Հովսեփյանից, մյուս երեքին կալանավորելու մասին միջնորդությունները մերժվել էին։
Հարակից հրապարակումներ`
- Մեր պայքարը շարունակվում է, չե՛նք հանձնվելու․ «Առուշ Առուշանյան» դաշինք
- Հայաստանում արդարադատություն չկա. Մենուա Հովսեփյանի պաշտպան
- Կալանավորվել է Մենուա Հովսեփյանը
- Եթե Առուշ Առուշանյանն այստեղ լիներ, հաղթանակը կնվիրեր պատերազմում նահատակված մեր տղաներին. Մենուա Հովսեփյան
- Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանն ազատության մեջ է
- Այս ամենի հիմքում քաղաքական պատվերն է. Մենուա Հովսեփյանի պաշտպան
- Գորիսի փոխքաղաքապետերից Մենուա Հովսեփյանը կալանավորվել է, Իրինա Յոլյանը՝ ոչ
- Գորիսը մաքսիմում արել է ամեն բան․ Մենուա Հովսեփյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան