Ռուսաստանում անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու համար էլեկտրական գմբեթ են ստեղծել
Ռուսաստանի Զինված ուժերի ակադեմիայի ռազմական գիտնականները նոր համալիր են ստեղծում ծայրահեղ կարևոր ենթակառուցվածքներն անօդաչուների խմբակային հարձակումից պաշտպանելու համար: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը:
Խոսքը գմբեթաձև էլեկտրական պատնեշի մասին է, որն ունակ է հետ մղել և ոչնչացնել անօդաչուները:
Գերատեսչության կայքում հրապարակված նկարագրության համաձայն՝ սարքը կազմված է կառավարվող էլեկտրականացված պարիսպից՝ երկու ցանցանման գմբեթի տեսքով, ռադիոէլեկտրոնային հայտնաբերման միջոցներից, օպերատորի ավտոմատացված աշխատատեղից և էլեկտրական էներգիայի փոխակերպման սարքավորումից, ինչպես նաև սնուցման աղբյուրից և տեսադիտարկման համակարգից:
Համալիրը նախատեսված է ծայրահեղ կարևոր կառույցների, այդ թվում՝ ատոմային էլեկտրակայանի և նավթամբարների պաշտպանության համար: Պարիսպը համալրված է ԱԹՍ-ներ հայտնաբերելու ռադիոէլեկտրոնային համակագով, որը թույլ է տալիս որոշել անօդաչու թռչող սարքերի քանակը, դրանց տեղաշարժման պարամետրերը, որոնց հիման վրա իրականացվելու է պաշտպանիչ էլեկտրական պարսպի գործունեությունը:
Փաստաթղթի համաձայն՝ նորույթի նպատակահարմարությունը դրա խնայողականությունն է շահագործման ժամանակ, քանի որ անօդաչուների խմբակային հարձակման պարագայում ավանդական պաշտպանական համալիրների կիրառումը, որոնք նախատեսում են անօդաչուի խոցումը զինամթերքով, ծախսատար է, և այդ թիրախներին խոցելու հավանականությունը նվազում է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները