Կորոնավիրուսի տարածման դինամիկայով առաջին տեղում Կայմանյան կղզիներն են, Վրաստանը՝ 4-րդ
New York Times-ի տվյալներով, որը հիմնված է Our World In Data-ի վիճակագրության վրա, վերջին երկու շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի օրական դեպքերի թիվը 100,000 բնակչի հաշվով աճել է 23%-ով՝ հասնելով 128-ի։
«Ալիք մեդիայի» փոխանցմամբ՝ վիճակագրական տվյալների համաձայն՝ երկրում օրական գրանցվում է միջինում կորոնավիրուսով վարակման 4 744 դեպք։
100 հազար բնակչի հաշվով վիրուսի տարածման առաջին տեղում են Կայմանյան կղզիները, որին հաջորդում են Սլովենիան և Խորվաթիան:
Ինչ վերաբերում է մահացության ցուցանիշին, ապա Վրաստանը 100, 000 բնակչի հաշվով 3-րդ տեղում է։ Կորոնավիրուսից մահացության մակարդակը Վրաստանում 100,000 բնակչի հաշվով կազմում է 1,92%։ Միջինում երկրում օրական 71,6 մարդ է մահանում կորոնավիրուսից։
Հիշեցնենք՝ Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 4 445 նոր դեպք, ևս 77 մարդ մահացել է։