Իշխանությունը ստանձնել է այն դերը, որը պետք է իրականացներ Ադրբեջանը. Տիգրան Աբրահամյան
«Այսօրվա գլխավոր խնդիրն այն է, որ իշխանությունը փորձում է քողարկել իրականությունը, առաջնային հարցերը մղել երկրորդ պլան և կենտրոնանալ երրորդական, չորրորդական բնույթի խնդիրների վրա»,- ասուլիսում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա նշեց, որ խոսվում է Գորիս-Կապան ճանապարհի փակվելու, այդ հատվածում գտնվող բնակավայրի անվտանգության, ադրբեջանական լկտիությունների, սանձարձակությունների մասին, իսկ ի՞նչ է ասում է իշխանությունը. «Իշխանությունն ասում է՝ մենք 2-րդ ճանապարհ ենք կառուցել, շատ լավ ճանապարհ է, որակական առումով ավելի լավն է, քան այն, որտեղ Ադրբեջանը մխրճվել է, ավելի անվտանգ է, միջազգային չափանիշներին համապատասխան։ Այսինքն՝ ի՞նչ կապ ունի ճանապարհի որակը, երբ մենք խոսում ենք այն մասին, որ Ադրբեջանը ոչ միայն մխրճվել է Հայաստանի Հանրապետության տարբեր հատվածներ, ոչ միայն վերահսկողություն է ապահովում մեր կարևոր ենթակառուցվածքների վրա, այլ նաև լուրջ սպառնալիք է ստեղծում մեր բնակավայրերի համար»։
Համեմատության համար ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Սա նույնն է, որ իշխանությունը հայտարարի՝ եթե սահմանամերձ բնակավայրեր են, Ադրբեջանը խնդիր է ստեղծում, մենք նրանց բնակարաններով ապահովում ենք, թող նրանք դուրս գան սահմանամերձ բնակավայրերից»։
Տիգրան Աբրահամյանն ընդգծեց՝ իշխանության խնդիրը ոչ թե կանխելն է ադրբեջանական ագրեսիան, նվազագույնի հասցնելն անվտանգային սպառնալիքները, այլ իշխանությունները լեգիտիմացնում են ադրբեջանական սադրանքները, համապատասխան ֆոն ստեղծում հայ հանրության մեջ առ այն, որ ադրբեջանական գործողությունները համապատասխանում են այն իրավիճակին, ինչը բխում է խորհրդային քարտեզներից, հետպատերազմյան իրավիճակում ստեղծված իրողությունից։
«Հայաստանի իշխանությունը ստանձնել է այն դերը, որը պետք է իրականացներ Ադրբեջանը, այսինքն՝ արդարացնում է, լեգիտիմացնում է Ադրբեջանի քայլերը, մեզ համար շատ ավելի նեղացնում այն բանակցային հնարավորությունները, որոնք մեզ կարող էին թույլ տալ այս կամ այն կողմի հետ բանակցել»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։
Նա նշեց, որ սա միայն Գորիսը Կապանին կապելու հետ կապված խնդիր չէ։
«Սյունիքը ճանապարհն է, որը մեզ կապում է Պարսից ծոցի, Իրանի միջոցով մնացած բոլոր երկրների հետ, ինչը անվտանգություն է, տնտեսական հարաբերություն, պարենային անվտանգություն։
Սյունիքն իր բնույթով աշխարհաքաղաքաղաքական, տարածաշրջանային դերակատարություն է, Հայաստանի համար կարևոր մարզ է, որն անվտանգություն է ապահովում»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը։
Տիգրան Աբրահամյանի խոսքով, ՀՀ քաղաքացին ցանկացած վայրում՝ Երևանում կամ սահմանամերձ համայնքում, պետք է լինի պաշտպանված, իսկ այդ ֆունկցիան պետությունը որևէ ձևով չի իրականացնում, ավելին՝ շատ ավելի վատթարացնում է այն իրավիճակը, ինչ կար հետպատերազմյան շրջանում։
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Ղազարյան. Գորիս-Կապան ճանապարհի խնդիրը մոտ է լուծման
- Կորուստների շղթան շարունակվելու է այնքան ժամանակ, քանի այս իշխանությանը դեռ իշխանության է. Տիգրան Աբրահամյան
- Թաթոյան. Հայաստանից ադրբեջանական մարմիններին հուշում են՝ պետք է վճարներ գանձել Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող ՀՀ բնակիչներից
- Սյունիքի մեծ թվով բնակավայրերի մի հատվածի նկատմամբ Հայաստանը կորցնում է իր վերահսկողությունը. Տիգրան Աբրահամյան
- Հավանաբար ՀՀ քաղաքացիները վճարելով կարող են անցնել Գորիս-Կապան ճանապարհը. ՀՀ ԱԽՔ
- Էլինար Վարդանյան. ԱԽՔ-ի հայտարարությունից պարզ է, որ Գորիս-Կապան մայրուղին վերջնականապես նվիրել են Ադրբեջանին
- Շահագրգռված ենք տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում.Փաշինյան
- Ադրբեջանական անցակետը չի գտնվում ՀՀ տարածքում, խոսքը Էյվազլիի հատվածի մասին է. Նիկոլ Փաշինյան
- Տիգրան Աբրահամյան. Հայաստանի շուրջ օղակը շարունակվում է սեղմվել
- Սյունիքում անվտանգային նոր ական է դրվում. Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանը այսօրվանից սահմանային և մաքսային հսկողության կետեր կտեղադրի ՀՀ-ում՝ Գորիս-Կապան ճանապարհին
- Տիգրան Աբրահամյան. Հայաստանի և Արցախի իշխանությունները հակախաղ չունեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան