Քանաքեռում սպանված Տյուշի որդիները ձերբակալված են
Քանաքեռում երեկ տեղի ունեցած աղմկահարույց սպանությունների՝ Արթուր Ղազարյանի՝ «Քանաքեռցի Տույի», ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի՝ «Տյուշի» և ևս երկու անձի, դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված է 5 անձ, այդ թվում՝ Տյուշի բոլոր չորս որդիները։ Ձերբակալվածներից մեկը 19-ամյա երիտասարդ է։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ ժամը 02.40-ի սահմաններում զինված ընդհարում է տեղի ունեցել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի տանը, որի հետեւանքով 4 անձ սպանվել է, նրանց թվում՝ տանտերը։ Սպանվածների մեջ է նաև քրեական հեղինակություն համարվող Քանաքեռցի Տույը։
«Փաստինֆո»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ կողմերի միջեւ առկա տարաձայնությունների քննարկման ժամանակ առաջինը կրակել է քրեական հեղինակությունը՝ Քանաքեռցի Տույը, որն այս ընտրություններում, ըստ շրջանառվող տեղեկությունների, հանդես է եկել որպես Նիկոլ Փաշինյանի թիմի անդամ՝ աշխատելով ՔՊ-ի օգտին։ Իսկ կրակոցներն արձակվել են Արայիկ Հարությունյանի կողմից պարգեւատրված զենքով։ Այնուհետեւ՝ Ա.Սիմոնյանի որդին ավտոմատով կրակոցներ է արձակել Տույի ու նրա մարդկանց ուղղությամբ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Երևանում գիշերվա սպանությունների վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
- Անցած գիշեր Երևանում չորս մարդ է սպանվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան