Բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատություններին առաջարկվել է անցնել առկա ուսուցման
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններին:
ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է նոյեմբերի 15-ից բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպումն իրականացնել առկա ուսուցմամբ (ըստ անհրաժեշտության՝ համապատասխան դասընթացների համար ուսումնական պլանով նախատեսված դասախոսության ժամերը կարող են կազմակերպվել հեռավար/առցանց ձևով):
«Միաժամանակ ուսումնական գործընթացը և իրականացվող աշխատանքները կազմակերպելիս անհրաժեշտ է խստագույնս պահպանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնները և անհրաժեշտ անվտանգության երաշխիքները»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Նոյեմբերի 15-ից ԵՊՀ-ում ուսումնական գործընթացն իրականացվելու է առկա
- ՀՊՏՀ-ում հեռավար ուսուցման ժամկետը երկարաձգվում է