«Իջևանի գինու, կոնյակի գործարան» ընկերության 14 աշխատակիցների աշխատել թույլ չեն տա
Սնդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը կայացրել է «Իջևանի գինու, կոնյակի գործարան» փակ բաժնետիրական ընկերության 14 աշխատակիցների ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու որոշում:
Տեսչական մարմնից նշում են, որ այսպիսի պատժամիջոցի հիմք է ծառայել այն փաստը, որ, խախտելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերը, վերջիներս չեն ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների և չեն ունեցել սանիտարական (բժշկական) գրքույկներ:
Նրանց աշխատանքի իրավունքը կվերականգնվի միայն բժշկական զննում անցնելուց և սանիտարական գրքույկներ ձեռք բերելուց հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը