Տրանսպորտում դիմակ չկրելու համար երկու ուղևոր տուգանվել է
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայության հետ նոյեմբերի 12-ին համատեղ դիտարկել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների հանրային տրանսպորտը, հայտնում են տեսչությունից։
ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները դիտարկել են վերոնշյալ վարչական շրջաններով ավտոբուսային, միկրոավտոբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում կատարող 27 տրանսպորտային միջոց։
Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է 2 խախտում․կանոնավոր ուղևորափոխադրման ընթացքում 2 ուղևոր դիմակ չի կրել։ Դրանց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։
Հանրային տրանսպորտում COVID-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի նաև առաջիկա հանգստյան օրը։
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը