«Ժողովուրդ». Վճռաբեկ դատարանում վարչական պալատ կստեղծվի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «: Համապատասխան նախագիծն ընդգրկված էր կառավարության երեկվա նիստում, սակայն չզեկուցվող նախագծերի թվում էր: ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած նախագծի հիմնավորման մեջ նաև նշվում է, որ այս պալատի ստեղծումն ամրագրված է դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ. ռազմավարությամբ:
Ըստ այդմ, այդ օրենքի նախագծով նախատեսվում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի վերացումով ստեղծել երկու ինքնուրույն, առանձին մասնագիտացումներ ունեցող քաղաքացիական և վարչական պալատներ: Որպես այս պալատի ընդունման կարևորություն՝ նշվում է այն հանգամանքը, որ քաղաքացիական գործերով վճռաբեկ բողոքների թիվը շուրջ երկու անգամ գերազանցում է վարչական գործերով բողոքների թվին: Այս օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ ակնկալվում է ՀՀ պետական բյուջեից տարեկան շուրջ 34.9 մլն դրամի լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտություն , որից ընթացիկ ծախսերի գծով՝ շուրջ 28.3 մլն դրամ, և ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերման մասով՝ շուրջ 6.6 մլն դրամ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: