«Ժողովուրդ». Չի բացառվում՝ վերջին ամիսներին կատարված աղմակահարույց սպանություններից հետո իրավապահ համակարգը «թափ տալու» գործընթաց սկսվի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում սպանվել էր քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը՝ Արթուր Ղազարյանը, և ԱԺ նախկին
պատգամավոր Արտյուշ Հակոբյանը: Մեզ հասած լուրերի համաձայն՝ դեպքից հետո Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանը որոշում է կայացրել այն մասին, որ քրեական գործը պետք ցէ քննի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների վարչությունը, և այն պետք լինի իր հսկողության ներքո:
Տեղեկացանք, որ դեպքից հետո իրավապահ համակարգում անդրադարձ է եղել մայրաքաղաքում վերջին ամիսներին աղմակահարույց սպանություններին, որոնց մասով դեռևս իրավապահները փնտրում են սպանությունները կատարողներին: Ասել է թե՝ չի բացառվում երեկ կատարված և, առհասարակ, վերջին ամիսներին կատարված աղմակահարույց սպանություններից հետո իրավապահ համակարգը «թափ տալու» գործընթաց սկսվի, քանի որ բացահայտումների ցուցանիշները գոհացուցիչ չեն։»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: