ՀՊՏՀ-ում հեռավար ուսուցման ժամկետը երկարաձգվում է
Կորոնավիրուսի համավարակով ստեղծված իրավիճակով պայմանավորված Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հեռավար ուսուցման ժամկետը երկարաձգվում է:
ՀՊՏՀ-ից մանրամասնում են, որ հեռավար ուսուցումը մինչև նոյեմբերի 15-ն էր, սակայն այժմ այդ ժամկետը կերկարաձգվի մինչև նոյեմբերի 30-ը:
Բացառություն են միայն հեռակա բակալավրիատի առաջին և երկրորդ կուրսերը, որոնց դասապրոցեսը կկազմակերպվի բուհում, նոյեմբերի 15-ից: Հեռակա բակալավրիատի մյուս կուրսերի դասերը ևս կկսվեն նոյեմբերի 15-ից, հեռավար ձևով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան