«Հրապարակ». Իշխանությունը քաղկալանավորներին խոշտանգելու և մինչ դատավճիռների արձակումը պատժելու բազում մեթոդներ է կիրառում
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական մեղադրյալների ու կալանավորվածների նկատմամբ չնայած դեռ դատավճիռներ չեն արձակվել, և նրանք համարվում են անմեղ, քանի դեռ օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր չկան, բայց իշխանությունը նրանց խոշտանգելու և մինչ դատավճիռների արձակումը պատժելու բազում մեթոդներ է կիրառում: Դրանց մեջ է մտնում ոչ միայն չնչին մեղադրանքներով նախնական կալանքներ սահմանելը, այլև մեկուսարաններում պահման ռեժիմը` սկսած չոր ներքնակից, հեռուստացույց չտրամադրելուց մինչև տեսակցությունների արգելումը և ամենավատ խցերում պահելը:
Իսկ, օրինակ, Առուշ Առուշանյանի դեպքում խոշտանգման այլ հնարամիտ միջոց էլ են մտածել․ ամեն դատական նիստի ժամանակ նրան Երևանից հասցնում են Գորիս, որովհետև դատը Գորիսում է ընթանում: Չնայած կարող էին Երևանում դատել և գոնե Գորիսի կալանավայրում պահել ու ամեն նիստից հետո նորից Երևան չբերել, բայց առանց բենզինն ու այլ ծախսերը խնայելու` տանում-բերում են: Եվ սա ոչ միայն մարդուն տանջելու միջոց է, այլև չեն ուզում Գորիսի ՔԿՀ-ում թողնել, որպեսզի հանկարծ այնտեղ նրա համար բանտային քիչ թե շատ բարվոք պայմաններ չապահովեն: Առուշը պետք է խոշտանգվի, որովհետև նա Նիկոլ Փաշինյանին ավելի շատ է «ցավեցրել»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան