Նոր օրենքով Հայաստանում կարգելվի սնդիկի արդյունահանումը
««Սնդիկի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կողմից 2017 թ. վավերացված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայով ստանձնած պարտավորություններից և նպատակ է հետապնդում պաշտպանելու դրանց վնասակար անտրոպոգոն ազդեցություններից»,-ԱԺ-ում այսօր հայտնեց շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը՝ ներկայացնելով «Սնդիկի մասին» ՀՀ նոր օրենքի և Ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերը:
Ըստ Գաբրիելյանի՝ նախագծով սահմանվել են կառավարության և լիազոր մարմնի լիազորությունները սնդիկի էկոլոգիապես անվտանգ կառավարման պայմանների ապահովման ոլորտում, ամրագրելով՝ սնդիկի հավելիչով արտադրանքի արտադրության, ներմուծման, արտահանման սահմանափակումները և արգելքները:
Նրա խոսքով՝ արգելվելու են նաև սնդիկի արդյունահանումը, կարգավորվելու է Հայաստան սնդիկի արտահանման և ներմուծման վերաբերյալ դրույթները, ինչպես նաև սնդիկի գործածության մեջ ներգրավված անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականություները:
Ըստ փոխնախարարի՝ «Սնդիկի մասին» օրենքի նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա լրացումներ կատարել Ընդերքի մասին օրենսգրքում, որոնց համաձայն Հայաստանում կարգելվի սնդիկի՝ որպես օգտակար հանածոյի ուսումնասիրությունը և արդյունահանումը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ սնդիկը չի հանդիսանում հիմնական արդյունահանվող օգտակար հանածո:
««Սնդիկի մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի սնդիկի կարգավորման իրավական հենք, ինչը կնպաստի դրա ապօրինի շրջանառության կանխարգելմանը, սնդիկի էկոլոգիապես անվտանգ գործածությանը, մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանմանը սնդիկի և սնդիկի միացությունների վնասակար ազդեցությունից»,-հայտարարեց Գայանե Գաբրիելյանը:
Պատասխանելով ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին՝ փոխնախարարը հայտնեց, որ այս պահին Հայաստանում որակավորված սնդիկի հանքավայր գոյություն չունի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում