Ովքե՞ր են պայքարում Արարատի քաղաքապետի պաշտոնի համար
Արարատի մարզի Արարատ խոշորացված համայնքի ՏԻՄ համամասնական ընտրություններին մասնակցում է հինգ կուսակցություն՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր», «Իմ հզոր համայնք», «Կայունություն», «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք»։
Նշենք, որ բոլոր ընտրական ցուցակները գլխավորում են տղամարդիկ։
«Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Արսեն Հակոբյանն է, նա գործող ավագանու անդամ է։
ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն Ասլան Ավետիսյանն է, նա համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է։
«Կայունության» թեկնածուն Ֆիրդուս Զաքարյանն է, որը Կարեն Դեմիրճյանի թանգարանի ավագ գիտաշխատող է։
«Իմ հզոր համայնք»-ի թեկնածուն Հայկ Հայկյանն է, որ Արարատի նախկին քաղաքապետն է։
«Ապրելու երկիր»-ն այդ պաշտոնի համար առաջադրել է Վահե Հարությունյանի թեկնածությունը, որը Ցեմենտ-շիֆերի կոմբինատում աշխատում է որպես տնտեսագետ։
Հիշեցնենք, որ Արարատում ու խոշորացվող մյուս համայնքներում ՏԻՄ ընտրություններ են նշանակված դեկտեմբերի 5-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին