Արցախցիների պահանջը. «Հստակ գրեք, որտե՞ղ է մեր հայը»
«Հուսով ենք մեր հային չեք դատի կամ հանձնի», «Որտե՞ղ է մեր հայը»։ Նման հարցեր են հնչեցնում արցախիcները Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ֆեյսբուքյան էջում տարածած այն հայտարարության ներքո, որտեղ նշվում է, որ Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի բաց է։
Հայկական և ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի պատճառով Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակ լինելու մասին հաղորդագրության ներքո էլ քաղաքացիները քննադատում են Հայաստանի ու Արցախի իշխանություններին.
«Նիկոլականներ, եկեք ապրեք Արցախում, տեսնեմ էլի ապագա կա կասե՞ք»։
Ազերիները օգտվելով Հայաստանի կապիտուլյացիոն ռեժիմի տգիտությունից ու անգործությունից,
լեգալիզացնում են իրենց ներկայությունը Հայաստանի սուվերեն տարածքում»։
«Եթե անգործ-անզոր է պետությունը, անհատն է ընդում որոշում (լավ կամ վատ )»։
«Էդ տղան պիտի նռնակը Նիկոլի վրա նետեր»։
Տարածված լուրերի համաձայն, միջադեպն օրեր առաջ Շուշիում ադրբեջանցու կողմից արցախցի երիտասարդի սպանության հետ կապ ունի։ Սպանված 22-ամյա երիտասարդի հարազատներից մեկը փորձել է վրեժխնդիր լինել ադրբեջանցիներից։ Նա մոտեցել է ադրբեջանցի զինծառայողներին և նռնակ նետել նրանց ուղղությամբ։ Թշնամին էլ կրակ է բացել այդ ուղղությամբ։
Տուժածների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում։ Արցախի ՆԳ նախարարությունից խոստացել են, հայկական ու ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի մասին ԱՀ ոստիկանությունը քիչ հետո կտրամադրի հավելյալ տեղեկություն։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՆԳՆ. Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի բաց է
- Վրեժխնդրությո՞ւն Շուշիի մոտ. ԱԱԾ-ն դեռ մանրամասներ չի հայտնում
- Արցախի ՆԳՆ. Միջադեպի պատճառով Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը փակ է