Հնդկաստանում ահաբեկիչները սպանել են սպային՝ ընտանիքի հետ և ևս չորս զինծառայողի
Անհայտ ահաբեկիչները շաբաթ օրը հարձակվել են Հնդկաստանի ցամաքային զորքերի շարասյան վրա հյուսիսարևելյան Մանիպուր նահանգում: Հարձակման հետևանքով զոհվել է ցամաքային զորքերի գնդապետը, նրա կինը և որդին, ինչպես նաև չորս այլ զինծառայող։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է NDTV-ն:
Հեռուստաալիքի տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել Մյանմայի հետ սահմանի մոտ գտնվող Չուրաչանդպուր թաղամասում, երբ էլիտար «Ասամ հրաձիգներ» գումարտակի անդամներn իրենց դիրքերից վերադառնում էին առաջապահ ճամբար։
Հարձակման վայրը շրջափակվել է, տարածքը հսկվում է ծայրահեղականների որոնման համար։ Մանիպուրում գործում են մի քանի անջատողական խմբավորումներ, որոնցից ոչ մեկն առայժմ չի հայտարարել իր պատասխանատվությունն այս գործողության համար։