ՄԱԿ-ը Վրաստանին կոչ է անում հետաքննել ադրբեջանցի կնոջը ինքնասպանության հասցնելու գործը
ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեն խորը մտահոգություն է հայտնել Վրաստանում կնոջ մահվան հանգամանքների կապակցությամբ, որը դաժան ծեծի է ենթարկվել ամուսնու հարազատների կողմից՝ դավաճանության մեջ կասկածվելու համար։ ՄԱԿ-ի փորձագետները կոչ են արել Վրաստանի իշխանություններին վերջ տալ երկրում կանանց նկատմամբ բռնությանը։ Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում հրապարակված արձանագրության մեջ:
Կոմիտեի անդամները պարզել են, որ Վրաստանում կնոջ դեմ, իբր ընտանիքի պատիվը պաշտպանելու նկատառումներով, կատարված հանցագործության հետաքննությունից պաշտոնյաների հրաժարումը հանգեցրել է նրա մահվան։
Խոսքը Վրաստանի քաղաքացի, ազգությամբ ադրբեջանցի Խանում Ջեյրանովայի դեպքի մասին է։ Նրա ամուսնու հարազատները կնոջը մեղադրել են արտաամուսնական կապերի մեջ։ 2014 թվականի սեպտեմբերի 16-ին նրանցից երեքը հարձակվել են կնոջ վրա, քաշքշել գյուղով՝ այնպես ծեծելով, որ մի քանի անգամ ուշագնաց է եղել, և այդ ամենը տեղի է ունեցել կնոջ մանկահասակ երեխաների աչքի առաջ։
Նույն օրը գիշերը սպանվածի ծնողական տուն են հրավիրվել գյուղապետն ու ոստիկանը։ Նրանք տեսել են, թե ինչպես է տուժածը լաց լինում և օգնություն խնդրում՝ ասելով, որ ընտանիքի անդամները ստիպում են իրեն առնետի թույն ընդունել։ Ոստիկաններն այս բողոքներին չեն արձագանքել, ոչ ոքի բերման չեն ենթարկել, իսկ կինը չի հոսպիտալացվել։ Գյուղապետը նրան տարել է գիշերելու, բայց հաջորդ առավոտ վերադարձրել է մոր մոտ։ Մեկ օր անց Ջեյրանովայի մայրը նրան գտել է մահացած, որի մարմինը կախված է եղել տան բակում գտնվող անասնագոմում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան