ՄԱԿ-ի կոմիտեն մտահոգություն է հայտնել Հայաստանի դատական համակարգի վրա գործադիրի ու օրենսդիրի ունեցած ազդեցության վերաբերյալ
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով Կոմիտեն մտահոգված է Հայաստանի դատական համակարգի վրա գործադիր և օրենսդիր մարմինների ունեցած ազդեցությամբ։
«Փորձագետները հարցեր ունեն դատավորների և դատախազների ընտրության, նշանակման և հեռացման ընթացակարգերի վերաբերյալ»,- ասված է ՄԱԿ-ի պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ։
Կոմիտեի անդամները Հայաստանին խորհուրդ են տալիս ապահովել դատարանների, դատախազների պաշտպանությունը ցանկացած տեսակի ճնշումներից ու միջամտություններից, ինչպես նաև երաշխավորել նրանց անվտանգությունը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին