Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ռուսաստանի հետ «պատահական» պատերազմի հավանականության մասին
Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Նիկ Քարթերը հայտարարել է, որ այս պահին Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերությունները չափազանց լարված են, իրավիճակն ավելի լուրջ է, քան Սառը պատերազմի տարիներին: «Daily Express»-ի տարածած լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն։
«Մենք չպետք է թույլ տանք, որ մեր որոշ քաղաքական գործիչների ռազմատենչ էությունը հանգեցնի այնպիսի իրավիճակի, որտեղ հակամարտության սրումը հանգեցնում է սխալների»,-ասել է նա:
Քարթերը նաև ընդգծել է, որ պետությունների միջև մրցակցության բնույթը հանգեցնում է լարվածության աճի։
Ըստ խմբագրության լրագրողների՝ Եվրամիության անհանգստության պատճառը Բելառուսի և Լեհաստանի միջև սահմանին միգրացիոն ճգնաժամն է։