Սոչիի ռեստորանները կորցրել են իրենց շահույթի կեսից ավելին QR կոդերի ներդրման պատճառով
Սոչիի ռեստորանները նոյեմբերի հանգստյան օրերին կորցրել են իրենց շահույթի կեսից ավելին՝ COVID-19-ի հետ կապված QR կոդերի ներդրման պատճառով: Այս մասին «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությանը հայտնել է Կրասնոդարի ռեստորատորների և հյուրանոցատերերի ֆեդերացիայի ղեկավար Նինա Կալինինան։
«Մենք աշխատել ենք 50 և ավելի տոկոս վնասով»,- ասել է Կալինինան։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ հյուրանոցային բիզնեսի ոլորտը մնում է անփոփոխ, քանի որ 2021 թվականի օգոստոսի 1-ից Սոչիի հյուրանոցներում գործում է QR կոդերի համակարգը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ից Սոչիի տարածքում ներդրվել են QR կոդեր, առանց որոնց արգելվում է մտնել ռեստորաններ։ Հետագայում այն տարածվել է քաղաքի ժամանցային հաստատությունների վրա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան