Շուշիի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ադրբեջանցիներ են վիրավորվել
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Շուշիի մոտ օրեր առաջ ադրբեջանցու կրակոցից սպանված 22-ամյա երիտասարդի եղբոր` նետած նռնակի հետևանքով վնասվածքներ են ստացել երեք ադրբեջանցի զինվորներ։ Թիվը հրապարակում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Սերժանտ Հաֆիզ Նասիբովը և մյուսները (ընդհանուր առմամբ երեք հոգի) տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ են ստացել»,- գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանի դատախազությանը։
Նշենք, որ դեպքի արդյունքում ԱՀ քաղաքացիների շրջանում վիրավորներ և տուժածներ չկան։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Շուշի քաղաքի մերձակա խաչմերուկում ադրբեջանցի զինծառայողի կողմից կրակոցներ են արձակվել ջրատար խողովակների վերանորոգման աշխատանքներ իրականացնող՝ «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ աշխատակիցների վրա: Կրակոցների հետևանքով մեկը տեղում մահացել է, իսկ երեք հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հանրապետական բժշկական կենտրոն: Վերջիններս վիրավորումը ստացել են կրծքավանդակի և պարանոցի հատվածում։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մելիքյան. Պետք է բացառել Մարտիկի վրիժառու եղբոր հանձնումը թուրքերի կամ որևէ երրորդ կողմի
- ԱԱԾ. Արցախի քաղաքացիների շրջանում վիրավորներ և տուժածներ չկան
- Արցախցիների պահանջը. «Հստակ գրեք, որտե՞ղ է մեր հայը»
- Վրեժխնդրությո՞ւն Շուշիի մոտ. ԱԱԾ-ն դեռ մանրամասներ չի հայտնում
- Արցախի ՆԳՆ. Միջադեպի պատճառով Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը փակ է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին