Բելառուսից հայտնել են, որ մոտ 100 միգրանտ է անցել Լեհաստանի տարածք
Բելառուսի սահմանի մոտ ինքնաբուխ ձևավորված փախստականների ճամբարից մինչև 100 հոգանոց մի խումբ է անցել Լեհաստանի տարածք և գտնվում է սահմանին լեհական կողմի ստեղծած փշալարերի մոտ։
«Փախստականների խումբ կա Բրուզգի-Կուզնիցա անցակետի մոտ: Նրանք իսկապես գտնվում են Լեհաստանի տարածքում: Մինչև 100 մարդ: Նրանք հատնվել են լեհական կողմից կառուցված փշալարերով ցանկապատի մոտ»,- այդ մասին շաբաթ օրը ՏԱՍՍ-ին հայտնել են Բելառուսի սահմանային կոմիտեից:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան