Արցախի քաղաքացին առաջիկա ժամերին հանձնվելու է Արցախի իրավապահներին. Գեղամ Ստեփանյան
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհի՝ Շուշիի հատվածում այսօր վաղ առավոտյան արձանագրված դեպքի առնչությամբ Արցախի Հանրապետության քաղաքացին գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կենտրոնակայանում։ Ռուսական կողմի հետ քննարկումներում ստացել ենք պարզաբանում, որ Արցախի քաղաքացին իրենց մոտ է տարվել անվտանգության նկատառումներից ելնելով և առաջիկա ժամերին հանձնվելու է Արցախի իրավապահներին։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այցելելու է քաղաքացուն անհրաժեշտ իրավական աջակցություն տրամադրելու համար։
Հավելյալ տեղեկություններ կտրամադրենք առաջիկայում»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում անվտանգային նոր մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտություն կա. Տիգրան Աբրահամյան
- Շուշիի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ադրբեջանցիներ են վիրավորվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան