Սերգեյ Լավրով. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը կկենտրոնանա հումանիտար խնդիրների լուծման վրա
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 12-ին Ֆրանսիա կատարած այցին հաջորդած իր ելույթում և լրատվամիջոցների հարցերին պատասխանելիս ասել է, որ շոշափվել է նաև Արցախի խնդրի կարգավորման թեման։ Նրա խոսքերը մեջբերված են նոյեմբերի 13-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջում:
«Լեռնային Ղարաբաղի կարգավորման թեմային անդրադարձել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի գործունեության համատեքստում։ Մի քանի օր առաջ երեք համանախագահները Փարիզում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։
Բոլորն աջակցել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ձեռք բերված համաձայնությանը։
Մենք արձանագրել ենք առաջընթաց ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գործունեության, մի շարք հումանիտար խնդիրների լուծման գործում, նախանշել մի շարք ոլորտներ, որտեղ պետք է ավելին անել: Այս իմաստով, համանախագահների գործունեությունը շուտով կենտրոնանալու է հումանիտար խնդիրների լուծման վրա, պայմաններ ստեղծելու տարածաշրջանի հայ և ադրբեջանական համայնքների միջև վստահության մթնոլորտ ստեղծելուն, ամենօրյա հարցերը կառուցողական փոխզիջումների ոգով լուծելու համար»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան