Netflix-ը հայտարարել է Ռուսաստանում հերթական սերիալի նկարահանումների մասին
Ամերիկյան «Netflix» ընկերությունը Ռուսաստանում հերթական սերիալն է նկարահանելու։ Այն հոգեբանական դրամա է լինելու, որում գլխավոր դերը խաղալու է Ալեքսանդր Պետրովը։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Սերիալը կպատմի այն մասին, թե ինչպես է հայտնի մարդը հայտնվում ողբերգական իրադարձությունների կենտրոնում, որոնք ոչնչացնում են նրա անհատականությունը։ Կպատմի նրա հուսահատ պայքարի մասին՝ նորից իր եսը վերադարձնելու մասին»,- հաղորդել են ընկերությունից։
Նոր նախագծի շոուի մասը պատկանում է «Չիկի» հեռուստասերիալով հայտնի Էդուարդ Հովհաննիսյանին։ Նրանից բացի սցենարի վրա աշխատում են նաև Ալեքսեյ Կամինինը և Մարսել Շայխաթարովը։ Պրոդյուսերների թվում են Միխայիլ Վրուբելը և Ալեքսանդր Անդրյուշչենկոն, որը համագործակցել է ռեժիսոր Ֆյոդոր Բոնդարչուկի հետ «Ատրակցիոն» ֆիլմում, Օլգա Կոչետկովան և հենց ինքը՝ Բոնդարչուկը։
Ռուսաստանում ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ նկարահանումներն արդեն սկսվել են։ Սերիալի անվանումը դեռ պարզ չէ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան