Պուտինը Սև ծովում ՆԱՏՕ-ի զորավարժություններն անվանել է «լուրջ մարտահրավեր»
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի զորավարժությունները Սև ծովում վտանգ են ներկայացնում, քանի որ դաշինքն օգտագործում է ռազմավարական ավիացիա՝ ռազմական սպառազինությամբ։ Այս մասին նա ասել է «Vesti.Ru»-ի լրագրողին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ ՌԴ ՊՆ-ն առաջարկել է զորավարժություններ անցկացնել Սեւ ծովում՝ ի պատասխան ՆԱՏՕ-ի գործողությունների, սակայն նախագահը դա անտեղի է համարել։ Նա ընդգծել է, որ իրավիճակի սրման կարիք չկա, հետևաբար՝ ռուս զինվորականները սահմանափակվում են միայն ՆԱՏՕ-ի ինքնաթիռների ու նավերի ուղեկցությամբ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի գործողությունները Սև ծովում սպառնալիք են տարածաշրջանի անվտանգությանն ու ռազմավարական կայունությանը։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ ներկայումս Ռուսաստանի Դաշնության Սևծովյան նավատորմը վերահսկում է ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի գործողությունները։
Ռուսաստանի պետական տարածքային ջրերի մոտ են գտնվում ԱՄՆ ռազմածովային նավատորմի երկու գրոհային նավ՝ «Porter»-ը և «Mount Whitney»-ը, ինչպես նաև «Ջոն Լենթալ» տանկերը, որը ժամանել է Սև ծով՝ ՆԱՏՕ-ի գործընկերների հետ համատեղ վարժանքների համար։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան