Ազգային ժողովի 3/5-րդը կայուն մեծամասնությունը չէ. Դավիթ Հարությունյանը` Ավետիք Իշխանյանին
Սահմանադրության նախագծում նշված կայուն մեծամասնությունը Ազգային ժողովի պատգամավորների 3/5-րդ չէ, որը նախագծեր է ընդունում, առանցքային պաշտոնյաներ ընտրում: Այդ մասին այսօր Սահմանադրության փոփոխությունների նախագծի կառավարման ձևի և ընտրական համակարգի վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, որը եղել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներից մեկը:
Հարությունյանն այս հայտարարությունն արեց արձագանքելով իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի այն մտահոգություններին, որ Սահմանադրական փոփոխությունների նախագծով մատնանշված կայուն մեծամասնությունը լինելու է հենց 3/5-րդը, որը իրավասու է ԿԸՀ նախագահ, գլխավոր դատախազ, ՀՌԱՀ անդամներ, դատավորներ ընտրել ու կարևոր օրինագծեր ընդունել:
«Եթե առաջին փուլի արդյունքներով որևէ կոալիցիա չձևավորվեց, որևէ մի կուսակցություն չունեցավ կայուն մեծամասնություն և ընտրությունների գնացինք երկրորդ փուլով առաջին երկու կուսակցություններից մեկը, օրինակ, ստանում է 90 տոկոս ձայն երկրորդ փուլում, դա դեռևս ոչինչ չի նշանակում. Նա միևնույն է ունենալու է ոչ ավելի, քան ընտրական օրենսգրքով որոշված կայուն մեծամասնությունը, նա չի ունենալու 90 տոկոս: Սա է այս Սահմանադրության հիմքում: Այդ մտահոգությունը տեղին չէ», -արձագանքեց Հարությունյանը:
Նրա խոսքով, կայուն մեծամասնությունը առավելագույնը կարող է լինել 54 տոկոս, ոչ ավելին:
«Դրանից որևէ մի տոկոս ավելը ես կարծում եմ, որ կդիտարկվի հակասահմանադրական, հակաժողովրդավարակն», -հավելեց Հարությունյանը:
Թեմային առնչվող հրապարակումներ`
Սահմանադրական բարեփոխումները` խաղաղ իշխանափոխության հիմք. Դավիթ Հարությունյան
Հենց գործող համակարգն է հնարավորություն տալիս իշխող կուսակցության ղեկավարին չդառնալ երիտասարդ թոշակառու. Հարությունյան
Ընդդիմության վարքագիծը Դավիթ Հարությունյանին հիստերիկ կնոջ պահվածք է հիշեցրել
Մենք ունենալու ենք կայուն մեծամասնությունից կախված դատական համակարգ. Ավետիք Իշխանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան