ՄԱԿ-ի կոմիտե. Հայաստանում խաղաղ հավաքների ժամանակ պետք է սահմանափակել ոստիկանների թիվը
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով Կոմիտեն եզրակացություններ է հրապարակել Հայաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի վերաբերյալ։ Կոմիտեի փորձագետները Հայաստանին խորհուրդ են տվել նվազեցնել ոստիկանների թիվը խաղաղ ակցիաների ժամանակ։
Հայաստանի վերաբերյալ փաստաթղթում հանձնաժողովի անդամները մտահոգություն են հայտնել երկրում խաղաղ հավաքների ազատության անհիմն սահմանափակումների, խաղաղ ցույցերին ոստիկանության միջամտության և ցուցարարների կամայական ձերբակալությունների վերաբերյալ։
Փորձագետները Հայաստանին խորհուրդ են տվել նվազեցնել ցույցերի ժամանակ ոստիկանների թիվը և հետաքննել ուժի՝ չափից ավելի կիրառման, կամայական ձերբակալությունների և կալանավորման բոլոր դեպքերը:
Կոմիտեի անդամները կոչ են արել Հայաստանին ապահովել, որ ներպետական օրենսդրությունը լիովին համահունչ լինի իրավապահ մարմինների կողմից ուժ և հրազեն կիրառելու ՄԱԿ-ի հիմնական սկզբունքներին և իրավապահ մարմիններում ավելի քիչ մահաբեր զենքի կիրառման ժամանակ մարդու իրավունքների հարգման ուղեցույցներին:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանությունը Նիկոլին պաշտպանելու համար է, մնացածը, թե ինչ ցուցանիշ կլինի, դրա վրա թքած ունեն. Գագիկ Համբարձումյան. hraparak.am
- Այդ երկու կոպեկ գումարը քթներիցդ է գալու, մեկ է՝ չեք մարսելու․ Տիգրան Աբրահամյան
- Կառավարության մոտից բերման ենթարկված քաղաքացիներին տեղափոխող ոստիկանական մեքենան վթարի է ենթարկվել
- «Yaşma-ն անցել է գործողութունների՞»
- Կառավարության շենքի մոտից քաղաքացիներին տարան ոստիկանություն. «Առևանգո՞ւմ եք»
- Ոստիկանները թույլ չեն տալիս ընդդիմադիր պատգամավորներին մոտենալ կառավարության շենքին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան