Ես իմ երեխայի համար ուժեղ մայր եմ դառնալու. Անահիտ Սիմոնյան
Հայ վաղամեռիկ երգիչ և կոմպոզիտոր Հայկոյի (Հայկ Հակոբյան) նախկին կինը՝ Անահիտ Սիմոնյանը, իր Instagram-ում հրապարակել է որդու լուսանկարը և գրել.
«Ես Աստծուց վիրավորված չեմ, որ երեխայիս առանց հայր է թողել, քանի որ դա նրա կամքն է՝ Աստծո կամքը։ Թեև չեմ կարող հաշտվել կատարվածի հետ, ավաղ, ոչինչ չի կարելի փոխել կամ վերադարձնել»։
Երգչուհին նշել է, որ պատրաստ չէր Հայկոյի մահվանը.
«Ես պատրաստ չէի այս հարվածին, բայց Աստված ինձ ուժեղ ստեղծեց և տարիներ շարունակ կոփեց, հավանաբար հենց այդ պատճառով, որպեսզի կարողանամ վերապրել այս ցավը և դառնալ ուժեղ մայր իմ երեխայի համար, քանի որ աշխարհը ոչ ոք այս հարցում չի կարող է փոխարինել իր հորը…»:
Նշենք, որ Հայկոն կյանքից հեռացել է սեպտեմբերի 29-ին 48 տարեկան հասակում։ Երգչուհի Անահիտ Սիմոնյանի հետ ամուսնությունից երաժիշտն ունի 11-ամյա որդի՝ Արմանը։ Զույգը ամուսնալուծվել է անցյալ տարի։
Հարակից հրապարակումներ`
- «Քո աչքերում իմ երազանքը նոր թևեր ունի». Հայկոն՝ որդուն
- Հայկո՝ Երևանից մի գույն պակասեց
- «Սեր կար իր մեջ, շատ սեր»․ ընկերները՝ Հայկոյի մասին