ԱԻՊԾ. Զոհվածների մարմինների որոնողական աշխատանքները դադարեցված են
Արցախյան պատերազմում զոհվածների մարմինների որոնողական աշխանքները հոկտեմբերի 18-ից դադարեցված են։ Այս մասին տեղեկացրել է Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը։
«2020 թվականի նոյեմբերի 13-ին ՌԴ խաղաղապահ ուժերի, ԿԽՄԿ առաքելության և ադրբեջանական կողմի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԱԻ պետական ծառայության գործուն մասնակցությամբ, Շուշիում սկսվեց որոնողական, դիերի հայտնաբերման և փոխանակման գործընթացը։
Այդ օրն առաջին անգամ հայերն ու ադրբեջանցիները դեմ առ դեմ հանդիպեցին եւ բանակցեցին զոհված զինծառայողների մարմինների փոխանակման շուրջ։
Աշխատանքները տեղում համակարգել են ԱԻ ծառայության նախկին տնօրեն (այժմ` ՆԳ նախարար) գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը և տեղակալ (այժմ ԱԻՊԾ տնօրեն) գնդապետ Մեխակ Արզումանյանը:
Կարեն Սարգսյանը 2 կողմի համար կարևորել է այդ աշխատանքը, նշել, որ ծառայությունը պատրաստ է ցանկացած բարդ առաջադրանքի։
Անցած մեկ տարվա ընթացքում իրականացված որոնումների և Ադրբեջանի կողմից դիերի փոխանակման արդյունքում` հաստատվել է 1697 աճյուն»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Որոնողական աշխատանքները վերսկսելու ուղղությամբ Արցախի ԱԻ-ը բանակցում է շահագրգիռ կառույցների հետ
- Որոնումները դեռ չեն իրականացվում, Ադրբեջանը թույլ չի տալիս. Հունան Թադևոսյան
- Ադրբեջանը չի թույլատրում Արցախի օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքներ իրականացնել․ Հունան Թադևոսյան
- Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում որոնումներն այսօր արդյունք չեն տվել
- 10.01.2021. Որոնումները Վարանդայում արդյունք չեն տվել