ԱՄՆ-ը Սև ծովում համատեղ զորավարժություններ է անցկացրել Թուրքիայի, Ուկրաինայի և Ռումինիայի հետ
«Porter» հրթիռակիր ռազմանավը և ԱՄՆ ռազմածովային ուժերի «Mount Whitney» հրամանատարական նավը միջազգային ջրերում վարժանքներ են անցկացրել Թուրքիայի, Ռումինիայի և Ուկրաինայի նավերի հետ: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«ԱՄՆ ռազմածովային նավատորմի կառավարվող հրթիռակիր ռազմանավը, ԱՄՆ ռազմածովային ուժերի «Mount Whitney» նավը Ռումինիայի ափերի մոտ միջազգային ջրերում մի շարք համատեղ զորավարժություններ է անցկացրել Թուրքիայի, Ռումինիայի և Ուկրաինայի նավերի հետ և մտել են Կոնստանցա (Ռումինիա) նավահանգիստ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը շարունակում է վերահսկել ԱՄՆ-ի կողմից ագրեսիվ բնույթի ռազմական գործողությունները սևծովյան տարածաշրջանում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան