Իսկ ի՞նչ էիք ուզում՝ հայերը վիզները ծուռ սպասեին, թե երբ են իրենց վերջնականպես կոտորելո՞ւ. Արման Աբովյան
ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Իսկ ի՞նչ էիք ուզում, որ հայերը վիզները ծուռ սպասեին, թե երբ են իրենց վերջնականպես կոտորելո՞ւ։
Թե՞ սպասում եք ,որ մարդիկ լուռ ու հնազանդ ամեն օր կուլ են տալու, թե ինպես է իրենց թշնամին նսեմացնում, խոշտանգում և սպանում։
Եթե պետությունը (տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետությունը) հրաժարվում է իր ուղիղ պարտականությունից՝ պաշտպանել հայերին, ապա անխուսափելիորեն մարդրկ սկսում են իրենք իրենց պաշտպանել։
Ինչը վերաբերվում է իրավիճակի զարգացմանը, ապա կրկնեմ ևս մեկ անգամ, մինչեւ Հայաստանի իշխանությունների "խաղաղության դարաշրջանի" շղարշի տակ շարունակվում է Հայաստանի և Արցախի տարածքների զավթման գործընթացի լեգիտիմացումը, մինչև բարբարոս և արնախում թշնամու հետ փաշինյանական իշխանությունները խաղում են "խաղաղասիրական" խաղեր, մինչև մեզ թուրք֊ադրբեջանական վիժվածքները անպատիժ մնալով նսեմացնում և սպանում են, այս կարգի անհնազանդությունը հայերի կողմից շարունակաբար ավելանալու է։
Հ.Գ. Հետաքրքիր է, ո՞ր պահից սկսած հայազգի որոշ վիճվածք տականքներ կսկսեն "դատապարտել" ադրբեջանցիների ուղղությամբ նռնակը նետած հային։
ՀԳԳ.Նկարներում Նորայր Միրզոյանն է»։
Հարակից հրապարակումներ`
- Կոչ եմ անում պաշտպանել զոհված Մարտիկ Երեմյանի և նրա խիզախ եղբոր բոլոր իրավունքները. Ավետիք Չալաբյան
- Արցախում անվտանգային նոր մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտություն կա. Տիգրան Աբրահամյան
- Արցախի քաղաքացին առաջիկա ժամերին հանձնվելու է Արցախի իրավապահներին. Գեղամ Ստեփանյան
- ԱԱԾ. Արցախի քաղաքացիների շրջանում վիրավորներ և տուժածներ չկան
- Վարդան Ոսկանյան. Գրեթե համոզված եմ, որ բարբարոսները սրանից հետո ավելի զուսպ կլինեն
- Արցախցիների պահանջը. «Հստակ գրեք, որտե՞ղ է մեր հայը»
- Արցախի ՆԳՆ. Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի բաց է
- Վրեժխնդրությո՞ւն Շուշիի մոտ. ԱԱԾ-ն դեռ մանրամասներ չի հայտնում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան