Արցախի ՄԻՊ. Այսօրվա միջադեպը պետք է դիտարկել նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակի համատեքստում
Ռուսական խաղաղապահ զորակազմի մոտ գտնվող Արցախի Հանրապետության քաղաքացին փոխանցվել է Արցախի իրավապահներին։
Քիչ առաջ ԱՀ քննչական կոմիտեում Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հանդիպել է քաղաքացուն, ծանոթացել դեպքի հանգամանքներին։ Քաղաքացին կապ է հաստատել հարազատների հետ։
«Արձանագրված միջադեպի հանգամանքներն ուսումնասիրելու գործողություններն իրականացվելու են Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից՝ ապահովելով քաղաքացու բոլոր իրավունքներն ու օրինական շահերը։ Այս հարցում ՄԻՊ գրասենյակը իր իրավասությունների շրջանակներում իրականացնելու է բոլոր անհրաժեշտ գործողությունները։
Այսօրվա միջադեպը պետք է դիտարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակի՝ հրադադարի հաստատումից ի վեր մեկ տարվա ընթացքում Արցախի ժողովրդի նկատմամբ ադրբեջանական կողմի հանցանքներն անպատիժ թողնելու, Արցախի ժողովրդի իրավունքների պարբերաբար ու նպատակային խախտումների և ժողովրդին հոգեբանական ահաբեկման ենթարկելու ամբողջական համատեքստում»,-նշել է Արցախի ՄԻՊ-ը տարածած հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՔԿ. Ադրբեջանցի զինծառայողի սադրանքի հետևանքով տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
- Շուշիի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ադրբեջանցիներ են վիրավորվել
- Համացանցում հայտնվել են կադրեր Շուշիի մոտ տեղի ունեցած միջադեպից
- Արցախի ՆԳՆ. Միջադեպի պատճառով Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը փակ է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան