Լեհական ոստիկանությունը Բելառուսի հետ սահմանին 20-ամյա սիրիացու դի է հայտնաբերել
Բելառուսի սահմանի մոտ հայտնաբերվել է Սիրիայի 20-ամյա քաղաքացու դի։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին շաբաթ օրը Twitter-ում հայտնել է Պոդլասկի ոստիկանությունը։
«Հայտնաբերվել է սիրիացի երիտասարդի դի»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ դիակը հայտնաբերվել է անտառային տարածքում։
«Դիակի հայտնաբերման վայրում ձեռնարկված գործողությունները թույլ չեն տվել միանշանակ պարզել մահվան պատճառը։ Դին տեղափոխվել է դատաբժշկական բաժին՝ դիահերձման և մահվան պատճառները պարզելու համար»,- հայտնում է ոստիկանությունը։
Ոստիկանությունից նաև տեղեկացրել են, որ գիշերը նույն տարածքում մի խումբ անօրինական միգրանտների կողմից սահմանը բռնի ուժով հատելու փորձ է եղել։ «Բելառուսական կողմից մոտ 100 հոգուց բաղկացած խումբը վնասել է պատնեշը։ Դեպքի վայր են մեկնել մի քանի տասնյակ ոստիկան։ Բելառուսական կողմից մարդիկ, տեսնելով ոստիկաններին, զինվորներին և սահմանապահ սպաներին, փախել են անտառի խորքը։
Սահմանային ծառայության տվյալներով՝ ուրբաթ օրը գրանցվել է լեհ-բելառուսական սահմանն ապօրինի հատելու 219 փորձ։ Հաղորդվում է, որ ձերբակալվել է Իրաքի երեք քաղաքացի և Լեհաստանի մեկ քաղաքացի՝ սահմանը հատելուն մեղսակցության համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան