Բելառուսում զորավարժությունների ժամանակ երկու ռուս դեսանտային է զոհվել
Բելառուսում վերջերս անցկացված զորավարժությունների ժամանակ երկու ռուս դեսանտային է զոհվել, որոնք պայմանագրային զինծառայողներ էին: «Ինտերֆաքս»-ը գրում է, որ այդ մասին հայտնել է պաշտպանության նախարարությունը։
Երկուսն էլ վիրավորվել էին Գրոդնոյի մոտ պարաշյուտով վայրէջք կատարելիս, բժիշկները չեն կարողացել փրկել նրանց կյանքը։ ՊՆ-ից հավելել են, որ պարզում են դեպքի բոլոր հանգամանքները։
«Դեպքի վայրից ստացված հաղորդագրության համաձայն՝ հանկարծակի ուժեղ քամու հետևանքով երկու պայմանագրային զինծառայողի պարաշյուտները խճճվել են իրար և փակվել: Նրանք ունեին պարաշյուտային թռիչքների մասնագետի բարձր որակավորում։ Երկու պարաշյուտների գմբեթներն էլ փակվել են»,- ասել են ռազմական գերատեսչությունից։
Նրանցից մեկն իր պահեստային պարաշյուտի միջոցով փորձել է կասեցնել երկուսի անվերահսկելի անկումը։ Բայց բարձրությունն արդեն անբավարար է եղել, պահեստային պարաշյուտը չի հասցրել բացվել ու կոշտ վայրէջք է տեղի ունեցել։
Տուժածներին արագ տեղափոխել են տեղի հիվանդանոց, որտեղ նրանք մահացել են ստացած վնասվածքներից։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան